ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներգրավվածությունն ուկրաինական հակամարտությունում միանշանակ է. Պեսկով
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներգրավվածությունն ուկրաինական հակամարտությունում միանշանակ է, նրանք իրականում դարձել են ճգնաժամի անուղղակի կողմ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Անուղղակիորեն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, անշուշտ, մասնակցում են այս հակամարտությանը»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ուկրաինա զենք, տեխնոլոգիա և հետախուզական տեղեկատվություն ուղարկելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը և ԱՄՆ-ն դարձել են այս հակամարտության փաստացի կողմը։
«Նրանց ներգրավվածությունն այս հակամարտության մեջ ակնհայտ է»,- եզրափակել է նա։
Իռլանդացի Եվրախորհրդարանի պատգամավոր Միք Ուոլեսն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի կայսրությունները պատերազմ են ցանկանում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինային Leopard և Abrams ծանր տանկեր մատակարարելու հնարավորությունը։
Մինչ այս պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 3 մլրդ դոլար, ևս 682 մլն դոլար կուղղվի ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին՝ Կիևին տրված զենքերը համալրելու համար։