ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն սպառել են իրենց ռազմական պաշարները. Ստոլտենբերգ
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը սպառել են իրենց ռազմական պաշարները՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելով։ Այս մասին նա հայտարարել է դաշինքի և ԵՄ-ի միջև համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները և ԵՄ անդամները սպառել են պաշարները՝ օգնություն ցուցաբերելով Ուկրաինային: Բայց դա ճիշտ որոշում էր»,- ասել է նա:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ խոսքը դաշինքի երկրների անվտանգության մասին է, ուստի Կիևին օգնություն ցուցաբերելու համար պետք է «դիմել սեփական հնարավորություններին, մատակարարումներին և զինամթերքին»։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել էր, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն պետք է մեծացնեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը։