Թուրքիան կաջակցի Սիրիայում Ասադի ուժերին ընդդիմացողներին․ Աքար
ԱշխարհԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ որևէ գործողություն ձեռնարկել, որը կարող է վնասել սիրիական ընդդիմությանը, հայտնում է TRT-ն։
Նրա խոսքով՝ սիրիական ընդդիմությունը պետք է դա նկատի ունենա եւ «չենթարկվի սադրանքներին»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում սպասվում են Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները։
Նա պարզաբանել է, որ բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ չկա, սակայն այն կարող է պարզվել մոտ ապագայում։ Ռուսական կողմն արդեն սիրիացի և թուրք գործընկերներին հրավիրել է Մոսկվա, ասել է աղբյուրը։
Դեկտեմբերին սիրիական Al-Watan թերթը գրել էր, որ Անկարան, Մոսկվայում Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո, համաձայնել է դուրս բերել թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից։