Անդրադարձ հրապարակմանը
Իրավունք
Տարածքային կառավարման նախարարությունը, անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակմանը, տարածել է հետևյալ հաղորդագրությունը. ««Հետք» էլեկտրոնային պարբերականի «Երկու ՀԷԿ նույն տարածքում. ո՞վ է կանգնած «հաղթողի» թիկունքում» հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը որեւէ «շահագրգռվածություն» չունի եւ չի կարող ունենալ հրապարակման մեջ նշված երկու ընկերությունների կողմից ՀԷԿ-երի կառուցման հարցում:
Տարածքային կառավարման նախարարությունն ընդհանրապես գործընթացին առնչվում է այնքանով, որքանով դա վերաբերում է հողերի կատեգորիան փոխելուն: Հրապարակման մեջ նշված ընկերությունների պարագայում հողերի կատեգորիայի փոփոխությունն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես եւ մնացած բոլոր դեպքերում»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում