Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը 

Հայաստանում դատավորներն իրավանորմերը ո՛չ մեկնաբանել գիտեն, ո՛չ կիրառել. Գոռ Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը, որ ապրում ու աշխատում է Գերմանիայում, գրում է հայկական իրավունքում իրավաբանական մեթոդաբանության անտեսված դերի մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական դատական ակտերն ընթերցելիս աչք է ծակում, որ դատավորներն իրավանորմերը ո՛չ մեկնաբանել գիտեն, ո՛չ կիրառել։ Բոլոր դատական ակտերում հետևյալ պատկերն է․ դատավորը էջերով ուղղակի իրար հետևից բառացիորեն արտագրում է օրենքների նորմերը («Ըստ էսինչ օրենքի էնինչ հոդվածի՝․․․ Համաձայն՝․․․» ու էսպես մի քանի էջ)։ Դրանից հետո պարտադիր գրում է հետևյալ տխմար նախադասությունը՝ «Սույն նորմերի վերլուծությունից բխում է, որ․․․» ու նորից կրկնում այն, ինչ գրված է օրենքում։ Ոչ մի մեկնաբանություն, օրենքներում գործածված իրավական հասկացությունների ոչ մի սահմանում, ոչ մի պարզաբանում, թե օրենքի ո՛ր բառն ի՛նչ է նշանակում։

Սրա պատճառներից մեկն իրավաբանական մեթոդաբնությունից անտեղյակ լինելն է։

Գործող իրավունքի նորմերը հասկանալու և դրանք կիրառելու կանոնները մեզ տրամադրում է իրավաբանական մեթոդաբանությունը։ Նա է մեզ ասում, թե որոնք են ընդունելի իրավաբանական փաստարկները, և ինչպես ու ինչ հանգամանքներում դրանք կարող են կիրառվել։ Իրավաբանական մեթոդաբանությունն այդպիսով օգնում է նաև խուսափել փաստարկման սխալներից կամ հայտնաբերել դրանք։

Միայն շատ սահմանափակ չափով է մեթոդաբանությունը վերաբերում բովանդակություններին։ Անշուշտ մեթոդաբանությունը չպետք է կույր գործիք լինի անարդարությունների համար։ Բայց նրա խնդիրը չէ ոչ անարդար օրենքի դեպքում իրագործել նրա քաղաքական կամ բովանդակային նպատակները։

Նաև շատ ճիշտ մեթոդական փաստարկման դեպքում կարող է պարզվել, որ միևնույն օրենքից կարելի է արտածել երկու տարբեր արդյունքներ։ Դա չպետք է զարմացնի, որովհետև մեթոդաբանությունը միայն ասում է, թե ո՛ր փաստարկներն են թույլատրելի և որոնք՝ ոչ, և թե փաստարկի ո՛ր տեսակն ընդհանուր առմամբ ի՛նչ կշիռ ունի։ Բայց նա չի կարող բովանդակային իմաստով բոլորի համար պարտադիր ուժով ասել, թե ո՛ր փաստարկն է կոնկրետ դեպքում ավելի համոզիչ։

Հետևաբար, կարելի է իրավաբանական մեթոդաբանության խնդիրը ձևակերպել այսպես․ նա սահման է գծում ընդունելի իրավաբանական փաստարկման և անընդունելի իրավաբանական փաստարկման միջև։ Նա կարող է նաև մեզ օգնել փաստարկները ճիշտ դասակարգելու և դրանց կշիռը ճիշտ որոշելու հարցում։ Բայց մեթոդաբանությունը չի երաշխավորում մի որոշակի արդյունք, ոչ էլ, առավել ևս, երաշխավորում է ճիշտ արդյունքը։ Մեթոդաբանությունը կարող է զենք լինել ընդդեմ օրենքների տեքստերի գաղափարաբանական խեղաթյուրման։

Բացի դրանից, իրավաբանական մեթոդաբանությունը նպաստում է իշխանությունների բաժանմանը։ Դատավորը չունի մեթոդների ընտրության ազատություն։ Իրավաբանական մեթոդաբանության ճանաչված կանոնները պահպանելը սահմանադրական պահանջ է։ Օրենքով կաշկանդված լինելը (ՀՀ Սահմ․ 164-րդ հոդ․) դատավորի համար նշանակում է նաև կաշկանդվածություն իրավաբանական մեթոդաբանության ճանաչված կանոններով։ Հակառակ դեպքում դատավորի որոշումը կլինի ՀՀ Սահմ․ 28-րդ հոդվածի պահանջը խախտող ԿԱՄԱՅԱԿԱՆ որոշում (ինչպիսին որ հիմա հայկական  դատական ակտերն են)։

Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն իր որոշումներից մեկում ասում է․ «Գերիշխող կարծիքը, որին հետևել են դատարանները, հենվում է մեկնաբանման ընդունված մեթոդների վրա։ Այդ պատճառով այդ կարծիքը բոլոր դեպքերում կամայական չէ»։

Նշված պատճառով մեթոդաբանական հարցերը նաև ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ են։

Իրավաբանական մեթոդաբանությունը չի կարելի անտեսել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա
Ամենադիտված