Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են «GAZ 32213»-ն ու «VAZ 21114»-ը․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Աշոտ Ա․-ի վարած «GAZ 32213» մակնիշի և 44-ամյա Գայանե Ն․-ի վարած «VAZ 21114» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գայանե Մ․-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մարիամ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում