«Բարսելոնայում» ես աշխարհի ամենաերջանիկ տղան էի. Ինյեստա
Սպորտ
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կիսվել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակի վերաբերյալ հիշողություններով և խոսել կապտանռնագույնների ճամբար հնարավոր վերադարձի մասին։
««Բարսելոնայում» ես աշխարհի ամենաերջանիկ տղան էի։ Եթե ինձ վիճակված է վերադառնալ այնտեղ, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Հանգամանքները տարբեր կլինեն այն ժամանակներից, երբ ես ֆուտբոլիստ էի։ Տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է The Athletic-ը:
Ինյեստան «Բարսելոնայի» շրջանավարտ է։ Իսպանացին ակումբի հիմնական կազմում հանդես է եկել 2002-2018 թվականներին։ Կիսապաշտպանն, ընդհանուր առմամբ, կատալոնացիների կազմում անցկացրել է 674 հանդիպում՝ դառնալով 57 գոլի և 138 գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնայի» կազմում Ինյեստան նվաճել է 30 գավաթ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում