Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 

Ադրբեջանի «հաղթանակի» ընթրիքին մասնակցած ֆրանսիացի պատգամավորը՝ Երեւան ժամանած պատվիրակության կազմում․ «Հետք»

Արտաքին Քաղաքական

«Հետքը» գրում է․

«Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի պատվիրակության կազմում ընդգրկված է պատգամավոր Անն Ժենետեն, որին Ֆրանսիայի հայկական շրջանակները եւ Ֆրանսիայի հայամետ քաղաքական գործիչները քննադատում են Ադրբեջանի հետ կապերի մեջ։

Ժենետեն Ֆրանսիայի 11-րդ ընտրատարածքի պատգամավոր է, ներկայացնում է Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիներին 49 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

2021 թվականի նոյեմբերի 13-17-ը Անն Ժենետեի այցը Երեւան, «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի կազմում, չեղարկվեց մի սկանդալի պատճառով։ Այցից օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանը սգում էր 44-օրյա պատերազմում կորցրած զավակների հիշատակը, Փարիզում Ադրբեջանի դեսպանությունը ընթրիք-բանավեճ էր կազմակերպել ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ գործարարների համար՝ նվիրված «Ղարաբաղի ազատագրման 1-ին տարեդարձին»։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ընթրիքի մասին գրառումն ուղեկցվում է «Հաղթանակի օր», «Ղարաբաղն Ադրբեջան է» հեշթեգով։

«Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ. ի՞նչ դեր ունի Ֆրանսիան» խորագրով ընթրիքին մասնակցում էր նաեւ Անն Ժենետեն։ Նա Թվիթերում լուսանկար էր հրապարակել՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի կողքին եւ գրել, որ Ֆրանսիան պետք է գործի հանուն խաղաղության, եւ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել դրան։

Ժենետեի այս գրառումը հրապարակային լուրջ քննադատության արժանացավ, որի արդյունքում 2021-ի նոյեմբերի 11-ին նա հայտարարեց իր ճանապարհորդության հետաձգման մասին և տարածեց հետևյալ հաղորդագրությունը.

«Ինձ՝ որպես Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիների 11-րդ ընտրատարածքի պատգամավորի, որն ընդգրկում է 49 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պարբերաբար կոչ են անում երկկողմ շփումներ ունենալ՝ հուսալով, որ կկարողանամ բազմակողմ շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ ...

Երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների հետ Ադրբեջանի դեսպանատան հրավերով մասնակցեցի ընթրիք-բանավեճի։ «Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ». ո՞րն է Ֆրանսիայի դերը» խորագրով այս ընթրիքին իմ մասնակցությունը ճիշտ չընկալվեց Հայաստանում մեր ֆրանսիական համայնքի շրջանակներում եւ հայ քաղաքական և ինստիտուցիոնալ աշխարհում: Ես խորապես ափսոսում եմ այս իրավիճակի համար, ես ոչ մի տարեդարձ չեմ նշել։

Պահպանելով հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ես խորհրդարանական մակարդակով ցանկանում եմ մասնակցել երկխոսության և խաղաղության հաստատման գործընթացին՝ հանուն խաղաղության։ Ես ծրագրել էի նոյեմբերի 13-ից 17-ը մեկնել Հայաստան ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ՝ ավելի լավ հասկանալու իրավիճակը և այն անմիջականորեն քննարկելու տեղական իշխանությունների, ինչպես նաև Հայաստանում ապրող ֆրանսիացիների հետ: Մինչ օրս ես Ադրբեջանում չեմ եղել։

Խորհրդարանականի իմ դերը ոչ թե որեւէ մեկին կողմ լինելն է, այլ իրավիճակը հասկանալն ու կամուրջներ կառուցելը […] Որպես այդպիսին, ինձ համար, իհարկե, կարևոր է, որ կարողանամ մեկնել այս երկրներ և հանդիպել ֆրանսիական համայնքների և տեղական իշխանությունների հետ»։

Այս միջադեպից մեկ տարի անց՝ 2022-ի հունիսին «Le Courrier d'Erevan»-ին տված հարցազրույցում Անն Ժենետեն ընդունել է իր սխալը՝ հայերի համար վշտալի այդ օրը Ադրբեջանի հրավերն ընդունելը եւ ներողություն խնդրել հայերին վիրավորելու համար։

«Հետքը» պարզաբանում խնդրեց Հայաստանի Ազգային ժողովից՝ ինչպես է Անն Ժենետեն ընդգրկվել պատվիրակության կազմում, եւ ինչ դիրքորոշում ունի խորհրդարանի խոսնակը, որի հրավերով պատգամավորները ժամանել են Հայաստան։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չեն եղել Ժենետեի անվան հետ կապված պատմությանը, սակայն պատգամավորի գործունեությունը, ընդհանուր առմամբ, «գնահատում են հայանպաստ, քանի որ վերջինս ոչ միայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին, այլեւ այն հեղինակողներից է։ Այսօր էլ պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այցելել Ցեղասպանության թանգարան»»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել
Ամենադիտված