Plus-size ու տրանսգենդեր մոդելները նկարահանվել են Victoria's Secret-ի գովազդային արշավում
ԼուսանկարներVictoria's Secret-ը Վալենտինի օրվան նվիրված գովազդային արշավում լուսանկարել է plus-size և տրանսգենդեր մոդելների: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Instagram-ի ապրանքանիշի պաշտոնական էջում։
Victoria's Secret-ը գովազդային արշավ է սկսել Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ։ Արշավում նկարահանվել են չորս plus-size մոդելներ՝ Ջիլ Կորտլևը, Պալոմա Էլսեսերը, Դևին Գարսիան և Քենդիս Հաֆինը: Նկարահանումների ժամանակ նկարահանվել է նաև Վալենտինա Սամպայոն՝ առաջին տրանսգենդեր մոդելը, ով դարձել է Victoria's Secret-ի դեմքը (2019) և հայտնվել Vogue-ի շապիկին (2017): Նրանք բոլորը կեցվածք են ընդունել ներքնազգեստով։
Նրանց է միացել Բելլա Հադիդը, ինչպես նաև Թեյլոր Հիլը, Ադութ Աքեչը, Իման Համամը և Մայովա Նիկոլասը: