«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Ավելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) 2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է 

Ճշտի ապտակներ, եղբայրական թալան ու Աբրահամյանի վաղաժամկետ «պաչպչոցները»

Վերջին լուրեր

Վերջապես մեր ավանդապաշտ ու հեռատես երիտասարդները լուծեցին այս ողջ շաբաթների ընթացքում հայ ժողովրդի «դարդն ու ցավը դարձած» հարցը։ Այլևս ոչ մի խոսակցություն: Այդ չարաբաստիկ կուսաթաղանթ ներմուծողի հարցերը լուծված են: Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ պատվախնդիր մեր երիտասարդները հայեցի ձևով, «մի քանի ճշտի ապտակ հասցնելով», ծեծի են ենթարկել դրանց ներմուծողին: Մնում է գտնել ամբողջ խմբաքանակը և վառել։ Այս ընթացքում էլ մեր հարևան երկրում մի քեֆ, մի ուրախություն, չեմ կարծում, որ այն կապ ունենա վերոնշյալի հետ, բայց որ այդ ուրախության հրահրիչ Շակիրան արեց այն, ինչ «չկարողացան անել մեր մարզիկները Բաքվում», դա փաստ է: Չունենալով բացարձակապես հայկական արմատներ և անգամ արմատներով հայ սիրեկան չունենալով հանդերձ՝ նա բարձրացրեց մեր դրոշը Բաքվի կենտրոնում, բայց դե ցավոք սրտի պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ո՞վ շահեց Կոլումբիայի դրոշից. իհարկե մեր՝ «քարից նյութ քամող» լրատվական կայքերը, որոնք վայրկյան անգամ չկորցնելով, վերնագրեցին իրենց նյութերը՝ «Շակիրան բարձրացրեց հայկական դրոշը Բաքվում», հա հիմա ի՞նչ անենք, կին է չէ՞, դրոշն ուղղակի հակառակ է պահել, մի՞թե կարելի է այդպես։

Պաշտոնական Բաքվին՝ մասնավորապես Ռագիմզադեին, ով Շարմազանովի սանկտպետերբուրգյան ելույթից հետո շոկի մեջ էր հայտնվել, «ճշտի ապտակներ» հասցրեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով իր արմատների մասին։ Թուրքերն էլ, նկատելով դա, իրենց փոքր եղբոր բարոյահոգեբանական վիրավորանքը չթողեցին անպատասխան ու առաջին իսկ օդում հայտնված հայկական ինքնաթիռն իջեցրին Թուրքիա, այն էլ ուր՝ պատմական Էրզրում։ Բացատրությունն էլ այն էր, թե իբր ստուգում էին օդանավի բեռը։ Դե արի ու մի զարմացի թուրքերի անհնարին ճշմարտության ընկալման աստիճանի վրա։ Թե ինչպես կարող էր Անկարան մտածել, որ մենք իրենց համար վտանգավոր բեռ ենք ուղարկում Հալեպ, զարմանալի է։ Չզարմացավ միայն Վահան Հովհաննիսյանը: Մինչև ամբողջ երկիրն իրարով էր անցել, Վահան Հովհաննիսյանը հանգիստ հայտարարեց, որ նախապես զգուշացվել էր դրա մասին և անգամ վայրէջքն ի սկզբանե մտնում էր թռիչքային պլանում։ Ու, իհարկե, չի կարելի չնշել այն մեծ գործը, որ կատարվում էր «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում, երանի մեկն էլ մեզ ընկալեր որպես եղբայր ու օգնության ձեռք մեկներ։ Գտնվում են այդպիսիք, հավատացե՛ք, ու մեզ ընկալելով որպես եղբայր՝ ձեռք են մեկնում, բայց ոմանք կարծում են, որ այդ ձեռքն իրենց է մեկնված ու այդ «ամբողջ ձեռքը», առանց կարմրելու, տանում են իրենց գրպանները։ Իսկ ովքեր էլ չեն կարողանում տեսնել մեկնվող ձեռքերը, գոնե հեռվից պայքարում են այդ իրավունքը վաստակելու համար: Պայքարի միջոցները տարբեր են. ոմանք պայքարում են միայնակ, ոմանք էլ՝ թիմով: Թիմային պայքարը հետաքրքիր է։ Հենց այդպես էլ պայքարում է ՀԱԿ-ը: Լևոն Զուրաբյանն էլ մեկնաբանելով իրեն «հոգեհարազատ» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «այո՛, ՀԱԿ-ում արձանագրվել է կոնսենսուսի բացակայություն», հայտարարեց, որ հակասությունները ՀԱԿ-ի առաջընթացի շարժիչ ուժն են, քանի որ ունենալով տարբեր քաղաքական դիրքորոշումներ՝ իրենք պահպանում են փայլուն, ընկերական հարաբերություններ։ Այս պարագայում տեղին է հիշել Իվան Անդրեեվիչ Կռիլովի հանրահայտ առակը կարապի, խեցգետնի ու գայլաձկան մասին. «Да Лебедь рвётся в облака, Рак пятится назад, а Щука тянет в воду. Кто виноват из них, кто прав, — судить не нам; Да только воз и ныне там»։ Այն, որ դատելը մեր խնդիրը չէ, պարզ է, բայց որ այս կոնսենսուսի բացակայությունը թիմում չի հանգեցնում նպատակի իրագործմանը, դա փաստ է։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՀԱԿ-ում փոխըմբռնման բացակայությունը: Ըստ տրամաբանության՝ անդամների սեփական շահերի մղումով, թե չէ էլ ո՞նց կբացատրես Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի վարքը։ Արդեն գտնվել են մարդիկ, ովքեր, չկասկածելով Փաշինյանի բարոյականության վրա, համարում են, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում կարող է երկրում օրինական ընտրության հույս արթնացնել։ Չնայած եթե խորհրդարանը հաստատեր 100 տոկոս համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններն անցկացնելու մասին օրինագիծը, ամեն ինչ հնարավոր կդառնար, այդ թվում՝ կարելի էր գոնե հույսեր փայփայել Փաշինյանին նախագահի պաշտոնում տեսնելու հնարավորությունը։

Էս ամեն ինչը մեզ քիչ չէր, պարզվեց, որ Հայաստանում տարածում է գտել սիբիրախտ հիվանդությունը: Փա՛ռք քեզ, Տե՛ր Աստված, որ այն մարդուց չի փոխանցվում մարդու, թե չէ այն ավելի մեծ տարածում կգտներ հայերի շարքում՝ հաշվի առնելով բարևելու ավանդական «պաչպչոցները»։ «Պաչպչոց» ասեցի՝ հիշեցի, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն այլևս վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը կլինի թեկնածուների ցուցակում: Երևի գնչուներն են նրան հուշել այդ մասին, թե չէ մի՞թե մեր նախագահը կամ նախագահին մոտ կանգնած աղբյուրներն են նրան այդ լուրը փոխանցել: Ո՛չ, դա անհնարին է: Հաստատ գնչուներն են նրան հուշել։

Ինչևէ, մանր քայլերով նաև հասանք Ռուսաստան: Ասեմ, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն էլ պարտության մատնեց Հայաստանի հավաքականի նկատմամբ «բարի նախանձով լցված» Ադրբեջանի  հավաքականին։ Վերջում էլ նորից պարտություն. այս անգամ էլ իտալական «Միլանը» պարտություն կրեց «Լացիոյից». ամո՛թ ու հազա՛ր ափսոս։

Բեղուն աշխատանքային շաբաթ ու լավ տրամադրություն բոլորին։

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Ամենադիտված