Ֆրանսիան մտադիր է ավելացնել ռազմական օգնությունը Կիևին
ԱշխարհՖրանսիան մտադիր է ավելացնել ռազմական օգնությունը Կիևին և սկսել ծանր տանկերի մատակարարումը։ Ուրբաթ օրը՝ փետրվարի 24-ին, երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն-Կլեր Լեժանդրին հղումով, հայտնում է РИА Новости-ն։
Ըստ մամուլի քարտուղարի՝ Caesar հաուբիցներից ու հակաօդային պաշտպանության համակարգերից բացի, Ֆրանսիան նաև «ճանապարհ է բացել» տանկերի մատակարարման համար՝ դառնալով Ուկրաինային AMX-10RC մարտական տանկեր մատակարարող առաջին երկիրը։ Փարիզը մտադիր է Ուկրաինային լրացուցիչ 12 հաուբից և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։ Ֆրանսիան Կիևին է հանձնել նաև համազգեստ, վառելանյութ, պարկուճ, զինամթերք և առաջին բուժօգնության պայուսակներ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ռազմական օգնություն է ցուցաբերվում, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել։