Ճապոնիայի Հոկայդո կղզում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՇաբաթ օրը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում։ Երկրի ազգային օդերևութաբանության վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո կղզում, օջախը գտնվել է 6 կմ խորության վրա, հայտնում է Kazinform-ը՝ KYODO NEWS-ին հղումով։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում։