Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԹուրքիայի արևելքում այսօր 4,6 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշ քաղաքից 52 կմ հյուսիս, որտեղ բնակվում է մոտ 376 հազար մարդ: Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում: Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում: