Զախարովան հայտարարել է, որ Շվեյցարիան կորցրել է չեզոք երկրի կարգավիճակը
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Շվեյցարիան այլևս չի կարող համարվել չեզոք պետություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց հետո, ուստի չի կարող հավակնել միջնորդի դերին ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակներում։
Այս մասին նա հայտարարել է ի պատասխան Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հայտարարությունների, որ Ժնևում բանակցություններ են ընթանում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով։
Զախարովան նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ տեղյակ չէ նման երկխոսության մասին, գրում է RT-ն։
Կայքի հաղորդմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ից Ուկրաինայում օրենքով արգելված է բանակցություններ վարել Ռուսաստանի ղեկավարության հետ։