Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության (ԵՄ) կողմից հակառուսական պատժամիջոցների նոր՝ տասներորդ փաթեթի ընդունումից հետո կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։ Համապատասխան մեկնաբանությունը հրապարակվել է շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, պետության ղեկավարի Twitter-ի միկրոբլոգում։
«ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթն ուղղված է ռուսական ռազմական արդյունաբերության, քարոզչության և ֆինանսական համակարգի դեմ»,- գրել է Զելենսկին և հավելել, որ ԵՄ-ն պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա։
Նրա խոսքով` Կիևը ԵՄ-ից ակնկալում է վճռական քայլեր ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և միջուկային արդյունաբերության դեմ, ինչպես նաև ռուսական բանկերի և զինվորականների վրա ճնշումների մեծացում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն