Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
Աշխարհ
«Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ շտաբների և անձնակազմի մարտական հմտությունները բարձրացնելու նպատակով»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
«Առանձին համազորային բանակում, համաձայն՝ «2023 թ․Առանձին համազորային բանակի մարտական պատրաստության պլանի», մի քանի կազմավորումների և զորամասերի ներգրավմամբ անցկացված վարժանքների ընթացքում մշակվել են զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստության բերելու հարցեր։
Զորավարժությունների նպատակները հաջողությամբ իրականացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)