Հուսով եմ՝ 2023 թվականը բեկումնային կլինի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հաստատման առումով․ Ալիևը՝ Լավրովին
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ խոսել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության հատուկ դերի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում», - ասել է Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի կառավարությանն ու Լավրովին այս գործընթացում ակտիվ մասնակցության համար։
Ալիևը նաև հույս է հայտնել, որ 2023 թվականը բեկումնային կլինի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հաստատման առումով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արտգործնախարարն աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել փետրվարի 27-ի երեկոյան։