Պոդոլյակը սպառնացել է Չինաստանին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Չինաստանին սպառնացել է ագրեսիվ արձագանքով՝ ի պատասխան Ռուսաստանին ռազմական տեխնիկայի հնարավոր մատակարարման։ Այս մասին նա խոսել է Dom հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ագրեսիվ կարձագանքի, եթե որեւէ երկիր «սկսի տեխնիկա փոխանցել Ռուսաստանին»։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքալը հայտնել էր, որ Չինաստանը պլանավորում է հարյուրավոր անօդաչու սարքեր տեղափոխել Ռուսաստան։ Մինչ այս Spiegel-ի գերմանական հրատարակությունը գրել էր Մոսկվայի և Պեկինի միջև կամիկաձե անօդաչու սարքերի մատակարարման շուրջ բանակցությունների մասին։