Երբ կավարտվի Ուկրաինայում հակամարտությունը
ԱշխարհՈւկրաինայում հակամարտությունը կարող է շարունակվել ևս երեք տարի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը։
«Մենք չգիտենք հակամարտության հետագիծը։ Հակամարտությունը կարող է ավարտվել վեց ամսից, կամ գուցե երկու-երեք տարուց»,- ասել է Քոլը: Հեռարձակումը եղել է C-SPAN-ով։
«Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն իմաստ չի տեսնում այժմ սկսելու ուկրաինացի օդաչուներին F-16-ն օգտագործելու ուսուցումը, քանի որ Ուկրաինան «կարող է երբեք չստանալ դրանք»,- հայտարարել է նա։