Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն բանակցություններ են սկսել հնդկական Նյու Դելիում՝ G20-ի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը Հայդարաբադ պալատում աշխատանքային նախաճաշի ձևաչափով արդեն հանդիպել էր իր հնդիկ գործընկեր Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։
Լավրովը պետք է հանդիպի նաև Չինաստանի, Բրազիլիայի և այլ երկրների գործընկերների հետ։
Լավրովը Նյու Դելի է ժամանել փետրվարի 28-ի երեկոյան՝ մասնակցելու մարտի 1-2-ին կայանալիք Քսանյակի (G20) ԱԳ նախարարների հանդիպմանը։
Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովում Նյու Դելի կատարած այցի ընթացքում հաստատակամորեն և բաց կհայտարարի համաշխարհային քաղաքականության և ներկայիս սուր խնդիրների պատճառների ու հրահրողների մասին։ Նշվել է, որ հատուկ շեշտադրում է արվելու արևմտյան պետությունների՝ «վրեժ լուծելու» փորձերին այն բանի համար, որ նրանք կորցնում են իրենց գերիշխանության լծակները։