Արևմուտքն աչք է փակում Ուկրաինայի հարցում Պուտինի իրավացիության վրա. ամերիկացի սպա
ԱշխարհԱՄՆ ծովային հետեւակի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիտերը ասել է, որ Արևմուտքը լավ գիտի, որ Ուկրաինայում ուկրաինական ազգայնական շարժման առաջնորդ Ստեփան Բանդերային (1909-1959) դարձրել են ազգային հերոս, բայց ամեն կերպ փորձում են թաքցնել դա, գրում է Gazeta-ն։
Նա ասել է, որ հասկանալով, որ Ուկրաինան Բանդերային դարձրել է ազգային հերոս, սկսում է մտածել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ճիշտ լինել՝ հակաազգայնական քաղաքականություն վարելով: «Այնուամենայնիվ, Արևմուտքը դա թաքցնում է ամեն կերպ»,-նշել է Ռիտերը։
Նա հավելել է, որ այժմ Ուկրաինայում Բանդերայի մասին երգեր են երգում և նրա պատվին արձաններ են կառուցում՝ կրթելով երիտասարդ սերնդին այս ուղղությամբ, իսկ Արևմուտքում դեռ պնդում են, որ ռուսական հատուկ ռազմական գործողությունը հանրապետությունում սկսվել է առանց որևէ պատճառաբանության։