Զելենսկու գրասենյակը էսկորտուհուն պարգևատրել է շքանշանով (լուսանկար)
ԱշխարհՈւկրաինացի էսկորտուհի Կսյուշա Մանեկենը (Օքսանա Վոլոշչուկ) ստացել է «Ուկրաինայի ռազմական հետախուզությանն աջակցության համար II աստիճանի» շքանշան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակ այցելելուց հետո։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Էսկորտուհին գրառում է կատարել իր սոցիալական ցանցերում, որում ասվում է․ «Ուկրաինայի ռազմական հետախուզությանն աջակցության համար II աստիճանի» շքանշանը՝ համապատասխան վկայականով։ «Այո, տղերք, ես հասկանում եմ ձեր ցավը։ Հումորիստը դարձավ նախագահ, «էսկորտուհին» շքանշան ստացավ։ Եվ դուք բոլորդ, որ այնքան «ճիշտ» եք, ոչինչ չեք ստացել կյանքից», - գրել է Կսյուշա Մանեկենը: Նրա խոսքերը փոխանցում է Zvezdanews տելեգրամյան ալիքը։ Այն մասին, թե ինչ «սխրանքների» համար է շքանշան շնորհվել իրեն, աղջիկը խոստացել է պատմել ուկրաինական հակամարտության ավարտից հետո։