Իրանում հայտարարել են ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին
Իրան
Իրանը պատրաստ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հասանելիություն տալ երկրի չհայտարարված վայրերում հայտնաբերված ուրանի մասնիկների վերաբերյալ դադարեցված հետաքննությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Իրանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել լրացուցիչ տեղեկություն և հասանելիություն երաշխիքների ոլորտում չլուծված խնդիրների լուծման համար»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Իրանը մտադիր է նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ին ստուգման և մոնիտորինգի գործողություններ իրականացնել: Այս դեպքում պայմանները կհամաձայնեցվեն հետագա քննարկումների ընթացքում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար