Իրանը պարտավոր չէ բացատրել ուրանը մինչև 60 տոկոս հարստացնելու պատճառները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
ԱշխարհԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը պարտավոր չէ բացատրություններ տալ ուրանը մինչև 60% հարստացնելու պատճառների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք պարտավոր չեն ինձ բացատրել, թե ինչու է իրենց պետք հարստացումը մինչև 60%: Բայց մենք պետք է կարողանանք ստուգել նրանց գործունեությունը»,- ասել է նա:
Նրա խոսքով, ստուգումները կօգնեն ՄԱԳԱՏԷ-ին համոզվելու, որ ուրանի հարստացման փաստացի մակարդակը համապատասխանում է հայտարարվածին։