Նախիջևանում զորավարժություններ են անցկացվել
Աշխարհ
«Նախիջևանի առանձին համազորային բանակի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի» համաձայն՝ գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվել են հրամանատարական պատրաստության դասընթացներ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրամանատարական ուսումնավարժության հիմնական նպատակը «սպաների գիտելիքների, հմտությունների և առաջնորդական որակների կատարելագործումն է, ինչպես նաև մարտական առաջադրանքները կատարելիս ճիշտ որոշումներ կայացնելը»։
Նշվում է, որ ուսումնական կենտրոնում անցկացվել են մարտավարական, ինժեներական, տեղագրական և քիմիական պատրաստության տեսական պարապմունքներ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար