Մոսկվան պատրաստվում է բանակցություններ վարել Թուրքիայի, Սիրիայի և Իրանի մասնակցությամբ
ԱշխարհՌուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հաստատել է, որ Մոսկվան պատրաստվում է բանակցություններ վարել Թուրքիայի, Սիրիայի և Իրանի մասնակցությամբ։ Նա հանդիպման այլ մանրամասներ չի հայտնել և չի ասել, թե որտեղ է այն տեղի ունենալու, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դեռ հունվարի սկզբին թուրքական Hürriyet թերթը գրել էր, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարները կարող են հանդիպել Մոսկվայում հունվարի 14-ից 16-ը։ Սակայն կողմերից ոչ մեկը պաշտոնապես չէր հայտարարել նման բանակցությունների մասին։
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը չէր հերքել հանդիպման հնարավորությունը, սակայն ընդգծել էր, որ Անկարայի հետ մերձեցումն անհնար է, քանի դեռ թուրքական զորքերն ամբողջապես դուրս չեն բերվել Արաբական Հանրապետության տարածքից։