Էրդողանը մտադիր է մարտի 10-ին ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր ստորագրել
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է հրամանագիր ստորագրել մարտի 10-ին խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում է Haberturk-ը։
Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ետևում թողնել նախընտրական փուլը և կենտրոնանալ երկրաշարժերի հետևանքների վերացման վրա։ Նա նշել է, որ ակնկալում է մարտի 10-ին ստորագրել համապատասխան որոշումը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ օրը։
Թուրքիայի ղեկավարը նաև հաստատել է, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, ինչպես նախապես նախատեսված էր։
Մարտի 6-ին Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվել են երկրում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքները և բնական աղետից հետո քաղաքացիներին աջակցելու միջոցառումները։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել 46104 մարդ, խիստ վնասված շենքերի թիվը հասել է 230 հազարի։