Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանություններին. Ալիև
Աշխարհ«Այսօր ես պարոն նախագահին եմ ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված։ Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանություններին»։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո մամուլի հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթացքի մեջ է»,- ընդգծել է պետության ղեկավարը։