Թուրքիան առաջին անգամ նշել է Շվեդիայի և Ֆինլանդիայի դրական քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
ԱշխարհԹուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընն ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան դրական քայլեր են ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին նա հայտարարել է TRT հեռուստաալիքի եթերում։
«Մենք միայն սպասում ենք եռակողմ համաձայնագրի ամբողջական իրականացմանը։ Դրական քայլեր են անում այս ուղղությամբ։ Մենք կշարունակենք վերահսկել այս գործընթացը»,- ասել է Կալընը:
Հաղորդվում է, որ սա Թուրքիայի առաջին դրական գնահատականն է Շվեդիայի և Ֆինլանդիայի հասցեին՝ Ղուրանի այրմամբ ակցիայից հետո։