Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԹուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է ՝ մոտ 592 հազար մարդ բնակչությամբ Կայսերի քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ ՄԱԿ-ը գնահատել էր Թուրքիայում երկրաշարժերի տնտեսական վնասը։ Այն կգերազանցի 100 միլիարդ դոլարը։ Հստակեցվում է, որ գնահատումը դեռ շարունակվում է, իսկ հայտարարված թվերը վերաբերում են միայն երկրում տնտեսական վնասին։
Ինչպես հայտնի է, փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցան 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Երկրաշարժի էպիկենտրոնը երկրի հարավում գտնվող Քահրամանմարաշ գավառն էր։ Վերջին 84 տարիների ընթացքում այդ ցնցումները Թուրքիայում ամենահզորն էին։ Արդյունքում՝ զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, ևս 100 հազարը վիրավորվել է։