Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են օգնել Կիևին՝ հակահարձակում սկսելու հարցում․ Մակրոն
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Կիևին հակահարձակում սկսելու հարցում օգնելու իր մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է The Guardian-ը։
«Մեր ցանկությունն է օգնել Ուկրաինային գոյատևել և սկսել հակահարձակումը, որը նա ցանկանում է իրականացնել», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Սունակն իր հերթին ասել է, որ երկրները ցանկանում են, որ «Ուկրաինան հաղթի այս պատերազմում», այդ իսկ պատճառով իրենք աջակցում են Կիևին և վերապատրաստում ուկրաինացի զինվորներին։ Դա անհրաժեշտ է «հարձակում սկսելու և ռազմի դաշտում վճռական առավելություն ունենալու համար»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։