Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակը կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու Ուկրաինայի դիրքորոշումը կորոշվի մարտի դաշտում։ Այդ կապակցությամբ նա առաջարկել է մեծացնել Կիևին ռազմական աջակցությունը։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Լոնդոնը կարող է Կիևին տրամադրել լավագույն մեկնարկային դիրքերը՝ ավելացնելով ռազմական օգնությունը։
Սունակը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի խաղաղ բանակցություններով, սակայն Ուկրաինայի իշխանությունները պետք է որոշեն, թե երբ սկսել դրանք։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի հնարավորինս քիչ երկրներ աջակցեն Ռուսաստանին։