Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
Աշխարհ
Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ, հայտնում է BFMTV-ն։
«Երթը դադարեցվել է։ Արցունքաբեր գազ է կիրառվել»,- հայտնում են լրատվամիջոցները։
Այժմ ցուցարարները կանգ են առել Բաստիլի հրապարակում։
Մարտի 11-ին ամբողջ Ֆրանսիայում տեղի է ունենում հերթական՝ յոթերորդ համազգային գործադուլը՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների նախագծի։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ ամբողջ երկրում 230 բողոքի ակցիա է կազմակերպվել։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար