Հռոմի պապը խոսել է Պուտինի հետ ունեցած զրույցների մասին
ԱշխարհՀռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի քանի հանդիպումների ժամանակ խոսել են նաև գրականությունից։ Պոնտիֆիկոսը մանրամասներով կիսվել է La Nation-ին տված հարցազրույցում։
Լրագրողի հետ զրույցում Հռոմի պապը ռուսական պետության ղեկավարին «կուլտուրական» մարդ է անվանել։ Նրա խոսքով՝ Պուտինը երեք անգամ այցելել է իրեն և բարձր մակարդակով զրույցներ վարել։
«Մի անգամ նրա հետ խոսեցինք գրականության մասին։ Նա մարդ է, ով ոչ միայն տիրապետում է ռուսերենին, նա նաև գերազանց տիրապետում է գերմաներենին և անգլերենին։ Դա կուլտուրական է: Կուլտուրան ձեռքբերովի բան է, այլ ոչ թե բարոյական մասնագիտություն։ Սրանք երկու տարբեր բաներ են»,- ասել է պոնտիֆիկոսը: