Բայդենն ամերիկյան բանկերի խնդիրների համար մեղադրել է Թրամփի վարչակազմին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան բանկերի ներկայիս խնդիրների համար մեղադրել է Թրամփի վարչակազմին։
Ամերիկայի առաջնորդը կարծում է, որ Թրամփի որոշ գործողությունները բացասաբար են անդրադարձել երկրի ֆինանսական համակարգի վրա։
«Օբամա-Բայդենի վարչակազմի ժամանակ մենք խիստ պահանջներ ենք դրել այնպիսի բանկերի համար, ինչպիսիք են Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը, որպեսզի համոզվենք, որ ճգնաժամը, որը տեսանք 2008-ին, չկրկնվի: Ցավոք, նախորդ վարչակազմը չեղյալ է հայտարարել այդ պահանջներից մի քանիսը»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Բայդենի խոսքերը։
Բայդենը նշել է, որ Թրամփի նախորդ վարչակազմը չեղարկել է այս պահանջները, ինչն անուղղակիորեն կարող էր առաջացնել այսօրվա խնդիրները։