2024 թվականին ԱՄՆ-ն զենք գնելու վրա կծախսի ռեկորդային 170 միլիարդ դոլար․ Սպիտակ տուն
ԱշխարհԱՄՆ-ն 2024 ֆինանսական տարում մտադիր է 170 միլիարդ դոլար ծախսել զենքի գնման վրա, ինչը ռեկորդային կլինի։ Երկրի պաշտպանության նախարարության կարիքների համար Սպիտակ տան բյուջեի նախագիծը հրապարակված է Պենտագոնի կայքում։
«Գնման համար բյուջեն ֆինանսավորում է 170 միլիարդ դոլար, ինչը (կլինի) պատմության մեջ ամենամեծը», - ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ բյուջեի նախագծում ներառված է 145 միլիարդ դոլարի «ռեկորդային ներդրում» զենքի հետազոտման, մշակման և փորձարկման ոլորտում։
ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը նաև նշում է, որ երկիրը մտադիր է 6,2 միլիարդ դոլար ծախսել բալիստիկ հրթիռներով երկրորդ «Columbia» սուզանավերի կառուցման և 5,3 միլիարդ դոլար՝ B-21 ռազմավարական ռմբակոծիչի մշակման և գնման վրա: