Սաակաշվիլին հայտարարել է, որ իր առողջական վիճակը շարունակում է «անդադար վատթարանալ»
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր առողջական վիճակը շարունակում է «անդադար վատթարանալ»: Le Figaro թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ բժիշկներն ակնկալում են, որ իր որոշ օրգաններ կդադարեն աշխատել։
«Ես մոտենում եմ մի փուլի, երբ բժիշկները ակնկալում են բազմաթիվ օրգանների անջատում: Ամբողջ ժամանակս անցկացնում եմ անկողնում, քանի որ չեմ կարողանում վեր կենալ: Դա ինձ սարսափելի ցավ է պատճառում»,- ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ ինքը հիշում է կոնկրետ օրը, թե երբ է թունավորվել ու «զգացել բոլոր ախտանիշները»։ Նա կրկին մեղադրել է Ռուսաստանին «Վրաստանում գործակալների միջոցով» իր թունավորման համար։