Բրիտանիան պատրաստ է Ուկրաինայում հակամարտությունից հետո վերադառնալ ՌԴ-ի հետ երկխոսությանը
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո վերադառնալ Ռուսաստանի հետ երկխոսությանը՝ գլոբալ խնդիրները լուծելու համար։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ, երբ հարմար պահը գա դրա համար, աշխարհաքաղաքական համակարգային ռիսկերը կառավարելու համար», - ասել է Սունակի խոսնակը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ «համաշխարհային կարգի կայունության» դեպքում երկիրը պատրաստ է համագործակցել ցանկացած պետության հետ։ Այս պահին Լոնդոնը խոստովանել է, որ Մոսկվայի հետ երկխոսության և դեէսկալացիայի ուղիները զգալիորեն սահմանափակ են, սակայն դրանք կարող են վերսկսվել։