Կոլումբիայում թմրավաճառների սուզանավ է առգրավվել, որի մեջ եղել է 2,5 տոննա կոկաին և երկու դի
ԱշխարհԿոլումբիայի ռազմածովային ուժերը առգրավել են թմրանյութերի ապօրինի շրջանառության ժամանակավոր սուզանավ, որում հայտնաբերվել է երկու դի և ավելի քան 2,5 տոննա թմրանյութ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Semana ամսագիրը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի ներկայացուցչին։
«Կոլումբիական նավատորմը որսացել է կիսասուզվող սուզանավը, որը տեղափոխում էր 2643 կգ կոկաինի հիդրոքլորիդ և ուղևորվում էր դեպի Կենտրոնական Ամերիկա՝ երկրի Խաղաղօվկիանոսյան ծովային գոտում իր վերահսկողության և անվտանգության գործողությունների շրջանակներում», - ասվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:
Զինվորականները նկատել են երկու հոգու, ովքեր սուզանավից դուրս են եղել ծայրահեղ թուլության վիճակում, և ձերբակալվելուց հետո նրանց ցուցաբերվել է առաջին օգնություն։ Բժիշկների խոսքով՝ առողջական խնդիրներ են առաջացել օդանավում վառելիքի արտահոսքի հետևանքով առաջացած թունավոր գազերով թունավորման պատճառով։ Բացի այդ՝ սուզանավի ներսում հայտնաբերվել է երկու մարդու դի։
«Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում՝ կանխվել է ավելի քան 87 միլիոն դոլարի մուտքը թմրանյութերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների գանձարան»,- ասել է ՌԾՈւ ներկայացուցիչը։