Թուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
«Ղահրամանմարաշ նահանգի Գոքսուն թաղամասում ժամը 09:47-ին (Երևանի ժամանակով՝ 10:47-ին) 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ցնցումները գրանցվել են մոտ յոթ կիլոմետր խորության վրա։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։ Զոհերի թիվը հասել է 48,4 հազարի, 1615 մահացածների մարմինները դեռ չեն ճանաչվել։