«Այսօր որոշ հարևան երկրներ սիոնիստական ռեժիմին հնարավորություն են տվել ամրապնդվել տարածաշրջանում». ԻՀՊԿ
ԻրանԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին նախազգուշացրել է երկրի վրա ցանկացած հարձակման էլիտար զինված ուժերի վճռական պատասխանի մասին, հաղորդում է Mehr-ը:
«Այսօր հարեւան որոշ երկրներ հնարավորություն են տվել երեխայասպան սիոնիստական ռեժիմին ամրապնդվել տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, նրանք պետք է իմանան, որ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք։ Եթե մեր նավերը բախվեն խնդրի հետ, իրանական խիզախությունն այն անպատասխան չի թողնի»,-ասել է նա։