Պեսկովը խոսել է մոբիլիզացիայի երկրորդ ալիքի անցկացման հնարավորության մասին
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի քննարկում մոբիլիզացիայի երկրորդ ալիքի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նման քննարկումներ չունենք»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան համապատասխան հարցի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վորոնեժի շրջանի զինկոմիսարիատը սկսել է ծանուցագրեր բաժանել տեղի բնակիչներին։ Ըստ շրջանի իշխանությունների՝ ծանուցագրերի տրամադրման նպատակը Վորոնեժի զինկոմիսարիատներում զինվորական հաշվառման տվյալները թարմացնելն է։