Պուտինը խոսել է «Հյուսիսային հոսք»-ի վրա տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների մասին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է «Հյուսիսային հոսք»-ի վրա դիվերսիայի հեղինակների մասին։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այն, որ դա ահաբեկչություն է, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, իմ կարծիքով՝ դա արդեն բոլորն են գիտակցել։ Ավելին, ահաբեկչությունը, միանգամայն ակնհայտորեն, կատարվել է պետական մակարդակով, քանի որ նման գործողություններ ոչ պրոֆեսիոնալները չէին կարող անել»,- ասել է նա։
Բացի այդ, ՌԴ ղեկավարը հայտնել է, որ ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի վրա տեղի ունեցած ահաբեկչության վայրից 30 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է սյուն-ալեհավաք։ Նրա խոսքով՝ սյուն-ալեհավաքը գտնվել է այն նույն տեղում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։