Սիրիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սիրիայի ղեկավարի գրասենյակը։
«Նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Վեդոմոստի» թերթը հայտնել էչ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մարտի կեսերին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Սպասվում է, որ Սիրիայի ղեկավարը կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Բաշար ալ-Ասադի վերջին այցը Մոսկվա տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի կեսերին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)