Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
ԱշխարհՌուսաստանը, Չինաստանը և Իրանը մարտի 15-19-ը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների զինված ուժերի պայմանավորվածություններին համապատասխան՝ Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմածովային ուժերը Օմանի ծոցում «Ծովային անվտանգության գոտի-2023» համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն մարտի 15-19-ը»,- ասված է WeChat սոցիալական ցանցում գերատեսչության պաշտոնական աքաունթում հրապարակված հաղորդագրության մեջ։
Փետրվարի վերջին Հնդկական օվկիանոսում կայացել են Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Դրանք տևել են երեք օր, զինված ուժերը հրետանային կրակ են բացել ծովային թիրախի ուղղությամբ, վերապատրաստվել են պատանդներով գրավված նավը ազատելու, ծովում վթարի մեջ գտնվող նավին և ջրի վրա լողացող անձնակազմին օգնություն ցուցաբերելու համար։