Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսազրուց են ունեցել
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են «հացահատիկային գործարքը», հայտնում է Anadolu-ն՝ Թուրքիայի ԱԳՆ-ին հղումով։
«Նախարարները քննարկել են հացահատիկային գործարքի թեման»,- հայտնում է գործակալությունը։
Բացի այդ, Չավուշօղլուն ու Լավրովը խոսել են երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին։
Հացահատիկային գործարքը կնքվել է Ստամբուլում 2022 թվականի հուլիսի 22-ին։ Նախաձեռնությունը երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին՝ 120 օրով։ Այսպիսով, այն լրանում է մարտի 18-ին: