Ռուսաստանի և Սիրիայի համատեղ ջանքերի շնորհիվ հաջողություններ են գրանցվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում․ Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի համատեղ ջանքերի շնորհիվ զգալի հաջողություններ են գրանցվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Սիրիան մշտական կապի մեջ են, երկու երկրների հարաբերությունները զարգանում են։
«Մեր համատեղ ջանքերի և Սիրիայում ռուսական զինված ուժերի վճռական ներդրման շնորհիվ զգալի արդյունքներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունները և Սիրիայի շուրջ իրավիճակի կարգավորումը։