Ասադն աջակցել է Ռուսաստանին՝ «հին ու նոր նացիստների» դեմ պայքարում
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ վերահաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի՝ «հին ու նոր նացիստների» դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես ուզում եմ հիմա պահից օգտվել, քանի որ սա իմ առաջին այցն է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, և կրկնել սիրիական դիրքորոշումը՝ ի աջակցություն հին ու նոր նացիստների դեմ հատուկ գործողության», - ասել է նա:
Ըստ Ասադի՝ ինքն ասել է «հին ու նոր նացիստներ», քանի որ, ինչպես պնդում էր ՌԴ նախագահը, արևմտյան երկրներն իրենց տարածքում ընդունել են «հին նացիստներին» և այժմ կրկին աջակցում են նրանց։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի համատեղ ջանքերի շնորհիվ զգալի հաջողություններ են գրանցվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ ՌԴ նախագահը նշել էր, որ Ռուսաստանն ու Սիրիան մշտական կապի մեջ են, երկու երկրների հարաբերությունները զարգանում են։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)