Շոյգուն բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի հետ
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը Telegram-ում։
Բանակցությունները կայացել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Շոյգուն և Օսթինը քննարկել են Սև ծովի վրա անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պենտագոնի աղբյուրը։
Պենտագոնի ղեկավարը, Շոյգուի հետ զրուցելուց հետո, ասել է, որ մեծ տերությունները պետք է թափանցիկության և հաղորդակցության համար բաց լինելու օրինակ ծառայեն։
Օսթինը ավելի վաղ ասել էր, որ ռուսական կործանիչները «վտանգավոր, անխոհեմ և ոչ պրոֆեսիոնալ գործունեություն են ծավալել Սև ծովի միջազգային օդային տարածքում»՝ որսալով ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը: Դրա պատճառով անօդաչու թռչող սարքն ընկել է ծովը, նշել էր Պենտագոնի ղեկավարը։