Երկու միջուկային տերությունների միջև հրահրված բախումները շատ լուրջ ռիսկեր են պարունակում․ Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ցանկացած նախաձեռնություն, որը բախում է հրահրում երկու միջուկային տերությունների միջև, միշտ շատ լուրջ ռիսկեր է պարունակում։ Այսպես նա մեկնաբանել է Սև ծովի օդային տարածքում անօդաչու սարքի հետ կապված միջադեպը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
«Ցանկացած միջադեպ, որը հրահրում է բախում երկու մեծ տերությունների, երկու միջուկային տերությունների միջև, որոնք ամենամեծն են աշխարհում, միշտ շատ լուրջ ռիսկեր է պարունակում։ Նրանք [Միացյալ Նահանգները] չեն կարող դա չհասկանալ», - ասել է դիվանագետը: